գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն ականազերծում են Լաչինի միջանցքը

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Լաչինի միջանցքը

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը, ասել է ՌԴ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

«Ճանապարհը մաքրվում է պայթուցիկ օբյեկտներից, չպայթած զինամթերքից: Ճանապարհը պատրաստվում է փախստականների վերադարձին, ովքեր ցանկանում են վերադառնալ Ստեփանակերտ», – ՌԴ ՊՆ հաղորդագրությունն է մեջբերում Интерфакс-ը:

Նշվում է, որ խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումներն իրականացնում են ամբողջ Արցախի ճանապարհների ինժեներական հետախուզություն և ականազերծում: