գլխավոր Սպորտ Ազգերի լիգա. Տիգրան Բարսեղյանը՝ մրցաշարի ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակ

Ազգերի լիգա. Տիգրան Բարսեղյանը՝ մրցաշարի ամենաշատ գոլային փոխանցումների հեղինակ

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն Ազգերի լիգայի 5-րդ տուրի «Վրաստանի» դեմ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ (2-1):

Դա Բարսեղյանի 4-րդ գոլային փոխանցումն էր, ինչը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մեր ընտրանու հարձակվող Գևորգ Ղազարյանն էլ երեկ դարձավ գոլի հեղինակ ՝ խփելով իր 14-րդ գնդակը հավաքականի կազմում:

Այս արդյունքով, Ղազարյանը հավասարվեց մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանին: