գլխավոր Գլխավոր Ինձնից պահանջում էին հանձնել Շուշին առանց որևէ կարգավիճակի․ Փաշինյան

Ինձնից պահանջում էին հանձնել Շուշին առանց որևէ կարգավիճակի․ Փաշինյան

Օրերս ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրող Ռոման Բաբայանը հարցադրումներ էր կատարել Փաշինյանին, որտեղ մասնավորապես ասվում էր, որ ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի առաջին օրերից Ձեզ ավելի լավ պայմաններով փաստաթղթեր են առաջարկվել։

Փաշինյանը հերքեց այդ լուրը և ասաց, որ նման բան չի եղել, թեև Ռոման Բաբայանից բացի, այդ փաստերն առաջ են բերում նաև այլ շրջանակներ։

Ըստ Փաշինյանի իրենից պահանջում էին հանձնել Շուշին ու առանց որևէ կարգավիճակի ու այդ պահանջը եղել է միշտ։ 2016 թվականի ապրիլը եղել է դրա վերջին զանգը։ Ըստ Փաշինյանի, ապրիլյան մարտերից հետո այդ խնդիրն է դրվել մեր առաջ, իսկ 94 թվականից այս կողմ մեր բանակցոսւթյուններում միայն մի բան է հստակ եղել, հողերի հանձնումը և մյուս իշխանությունները պարզապես ժամանակ են ձգել։

Շուշին հանձնելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համեյան դեպս՝ սկզբնական շրջանում. ինչո՞ւ ենք գնացել այս ճանապարհով: Քանի կար հնարավորություն պաշտպանելու, թեկուզ տեսական, ՊԲ-ն որոշել է կռիվ տալ մինչև վերջ, և մենք կռիվ ենք տվել մինչև վերջին վայրկյանը, բայց, ցավոք, չենք կարողացել այս խնդիրը լուծել… Մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև վերջին 2.5 տարում շատ դեպքերում չենք կարողացել լրացնել վերջին տարիների չարվածը. այո, մենք դրա համար պատասխանատու ենք»։