գլխավոր Գլխավոր Ի՞նչ էր նշանակում բանակցությունները սկսել սեփական կետից

Ի՞նչ էր նշանակում բանակցությունները սկսել սեփական կետից

Վարչապետ Փաշինյանը իշխանության եկած օրվանից ասում էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ Հիմա բացատրում է, թե դա ինչ է նշանակում։

Ըստ Փաշինյանի նախկինում բանակցել են «տարածքներ ոչնչի դիմաց» ձևաչափով։ Ինքը փորձել է չհամաձայնել այդ ձևաչափին և ըստ նրա իր մոտ դա չի ստացվել։ Այժմ պետք է վերլուծել ստեղծված իրավիճակը, ձևավորել համապատասխան օրակարգ և սպասարկել այդ օրակարգը։