գլխավոր Գլխավոր Փաշինյանը փորձում է պարզաբանել գիշերվա գրառումը, որը դիտվել էր, որպես քաղաքացիական բախումների...

Փաշինյանը փորձում է պարզաբանել գիշերվա գրառումը, որը դիտվել էր, որպես քաղաքացիական բախումների կոչ

Փաշինյանն այս պահին պատասխանում է 12 լրատվամիջոցների հարցերին։ Սակայն մինչև դրանց պատասխանելը, Փաշինյանը որոշեց պարզաբանել գիշերվա սկանդալային գրառումները։

«Շատ դեպքերում հնչում են խորը վերլուծություններ առաջնագծի զինվորների տեսանյութերում, որոնց հետ ես համաձայն եմ»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «պատերի տակ վնգստացողների հարցերը լուծել» արտահայտությանը, Փաշինյանն ընդունեց, որ թեև կոպիտ է արտահայտվել, սակայն իրենից առաջ այդ եզրույթն օգտագործել էր ԲԴԽ նախագահը։ Ըստ Փաշինյանի, առաջնագծում կռվող զինվորները գիտեն՝ ինչ է կատարվել, ու ինքը պատրաստ է նրանց ընդունել ու լսել, ու դրա մեջ ոչ մի դատապարտելի արարք չկա։

Փաշինյանն անդրադարձավ նաև առաջնագծից հնչող բռնության կոչերին․

«Դա իհարկե մտահոգիչ է, սակայն երբ հարձակվեցին կառավարության ու ԱԺ շենքերի վրա ու կառավարական ամառանոցի վրա, ոչ մի քաղաքական ուժ դա չդատապարտեց, այդ պատճառով էլ դատապարտում են առաջնագծում կռվող զինվորները»։

Փաշինյանը նաև ասաց, որ զինվորականներին ներագրավելու ու քաղաքացիական բախումներ հրահրելու համար նա ունի բոլոր լծակները, ու եթե ցանկանա դա անել, դրա մասին գրառում չի անի։