գլխավոր Գլխավոր Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այդ մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։

Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:

Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:

Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասված է հայտարարության մեջ: