գլխավոր Հասարակություն Այսօրվանից, բացառությամբ 3 գրասենյակների, Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները բնականոն կերպով կշարունակեն...

Այսօրվանից, բացառությամբ 3 գրասենյակների, Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները բնականոն կերպով կշարունակեն սպասարկել քաղաքացիներին

Այսօրվանից Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները, բացառությամբ՝ «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակների, բնականոն կերպով կշարունակեն սպասարկել քաղաքացիներին, հայտնում է Կադաստրի կոմիտեն։

«Առայժմ փակ կմնան «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակները

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվանից Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները, բացառությամբ՝ «Շենգավիթ», «Սպիտակ» և «Արթիկ» գրասենյակների, բնականոն կերպով կշարունակեն սպասարկել քաղաքացիներին։

Հիշեցնում ենք, որ այսօրվանից Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը գործում է նոր, առավել հարմարավետ տարածքում՝ Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։

Ցանկացած տեսակի դիմում կարող եք ներկայացնել նաև http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով, իսկ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,
☎️060-474205»