գլխավոր Քաղաքականություն Սանդուն Մոլդովայի նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 56,91%-ը․ Մոլդովայի ԿԸՀ

Սանդուն Մոլդովայի նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 56,91%-ը․ Մոլդովայի ԿԸՀ

Մայդա Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 99%-ից ավելին հաշվարկելուց հետո հավաքելով ձայների 56,91% -ը, իսկ նրա մրցակից Իգոր Դոդոնն ունի 43,09%: Այդ մասին վկայում են երկուշաբթի գիշերը ԿԸՀ կայքում հրապարակված տվյալները, հայտնում է ТАСС-ը։

Ըստ վերջին տվյալների՝ Սանդուին աջակցել են ավելի քան 910 հազար Մոլդովայի քաղաքացիներ, Դոդոնը ստացել է ավելի քան 689 հազար քաղաքցիների աջակցություն:

ԿԸՀ-ին մնում է միայն հաշվարկել արձանագրությունները շուրջ 20 օտարերկրյա տեղամասերից: Հաշվարկվում են բոլոր ներքին քվեաթերթիկները: Ըստ ԿԸՀ-ի, Սանդուին աջակցում էին արտասահմանում քվեարկած Մոլդովայի քաղաքացիների ավելի քան 92%-ը: