գլխավոր Իրադարձային Մահացել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը

Մահացել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը

79 տարեկանում կյանքից հեռացել է Սիրիայի փոխվարչապետ և արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով SANA գործակալությանը:

«Արտաքին գործերի և փախստականների հարցերով նախարարությունը սգում է փոխվարչապետ, արտաքին գործերի և փախստականների հարցերով նախարար Վալիդ Մուալեմի մահը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարի մահվան պատճառը չի նշվում:

Վալիդ Մուալեմը Սիրիայի արտգործնախարարությունում աշխատում էր 1964 թվականից: Նա տարբեր ժամանակներում ծառայել է Տանզանիայում, Սաուդյան Արաբիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում Սիրիայի դիվանագիտական առաքելություններում: Եղել է ԱՄՆ-ում և Ռումինիայում Սիրիայի դեսպանը: Արտգործնախարարի պաշտոնում աշխատում էր 2006 թվականից: