գլխավոր Հասարակություն Մենք վճռական ենք տրամադրված ամռանը հյուրընկալել օլիմպիական և պարալիմպիկ խաղերը․ Ճապոնիայի վարչապետ

Մենք վճռական ենք տրամադրված ամռանը հյուրընկալել օլիմպիական և պարալիմպիկ խաղերը․ Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան երկուշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկիրը վճռական է անցկացնել Օլիմպիական խաղերը 2021 թվականի ամռանը, հաղորդում է Kyodo-ն:

«Մենք վճռական ենք տրամադրված հաջորդ ամառ հյուրընկալել օլիմպիական և պարալիմպիկ խաղերը, որպեսզի դրանք դառնան վերածննդի խաղեր՝ որպես ապացույց, որ մարդկությունը հաղթահարել է կորոնավիրուսը», – մեջբերում է Սուգային Kyodo-ն:

Բախն ասել է, որ կցանկանում է՝ համաճարակից հետո Տոկիոյի Օլիմպիական խաղերը դառնային «համերաշխության ու միասնության խորհրդանիշ» մարդկության համար: Սուգայի հետ հանդիպումից հետո նա լրագրողներին ասել է, որ վստահ է, որ հանդիսատեսները կկարողանան դիտել առաջիկա մրցումները մարզական ասպարեզներում:

ՄՕԿ-ի նախագահը Տոկիո էր ժամանել նոյեմբերի 15-ին `քննարկելու հաջորդ տարի Օլիմպիական խաղերի նախապատրաստական ​​աշխատանքները: ՄՕԿ-ը և Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն մարտի վերջին հայտարարեցին Համաճարակի պատճառով ամառային օլիմպիական խաղերի տեղափոխումը 2021 թվական: Խաղերը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: