գլխավոր Քաղաքականություն Ռուս խաղաղապահներ տեղափոխող հերթական 20 ինքնաթիռներն են ժամանել Երևան

Ռուս խաղաղապահներ տեղափոխող հերթական 20 ինքնաթիռներն են ժամանել Երևան

Մեջբերելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը՝ РИА Новости-ն հայտնում է, որ Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի երկու Ан-124 “Руслан” ինքնաթիռները և 18 Ил-76 ինքնաթիռները խաղաղապահներ և զրահատեխնիկա են հասցրել Երևանի օդանավակայան:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի հերթական 18 Ил-76 ինքնաթիռներ և երկու Ан-124 “Руслан” ինքնաթիռներ 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով, որոնք ուղարկվել են Հայաստան՝ մասնակցելու ԼՂ խաղաղապահ գործողությանը, վայրէջք են կատարել Երևան քաղաքի օդանավակայաններում:Ռուսաստանի ռազմական անձնակազմը բեռնաթափել է նյութական միջոցներ, զենք և ռազմական տեխնիկա», – ասված է հաղորդագրության մեջ:

Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները 58 սարքավորում են հասցրել Հայաստան ՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, բեռնատարներ, էքսկավատորներ, հայտնում է РИА Новости-ն։