գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանի ընտրանուն (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պարտության մատնեց Վրաստանի ընտրանուն (տեսանյութ)

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տորում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում 1-2 հաշվով  հաղթեց Վրաստանի ընտրանուն։

34-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականին առաջ մղեց Գևորգ Ղազարյանը։

Ընդամենը 2 րոպե անց Ղազարյանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
65-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վակոն:
Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Սարգիս Ադամյանը խփեց Հայաստանի հավաքականի հաղթական գոլը:


5-րդ տուրից հետո C դիվիզիոնի 2-րդ խմբի աղյուսակը գլխավորում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն այսօր սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Էստոնիային:
Հայաստանի հավաքականն ունի 8, Վրաստանի ընտրանին՝ 6 միավոր: