գլխավոր Իրադարձային Զինադադարից հետո Արցախ գնացող մեքենայի վարորդը գերի՞ է ընկել. ահազանգ առեղծվածային անհետացման...

Զինադադարից հետո Արցախ գնացող մեքենայի վարորդը գերի՞ է ընկել. ահազանգ առեղծվածային անհետացման մասին․ «Կենտրոն» հ/ը

«Էպիկենտրոն»-ն այսօր ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի բնակիչ, 40-ամյա Դավիթ Իսահակյանը զինադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, արցախցի տարեց ընտանիքի է տեղափոխել Արցախ, սակայն տեղ հասնելուն պես նրա հետ կապը կտրվել է:

Դավիթի կինը պատմել է, որ 3 օր շարունակ ամուսնուց որևէ տեղեկություն ճշտել չի հաջողվել: Երեկ, սակայն, զանգահարել է ամուսնու ընկերն ու շոկային տեղեկություն հայտնել՝ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում գերիների մասին տեսանյութ է տեսել, որում եղել է նաև Դավիթը: Այս մասին հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերության յութուբյան ալիքը։