գլխավոր Իրադարձային Դադիվանքի զանգերը հետ կախվեցին (տեսանյութ)

Դադիվանքի զանգերը հետ կախվեցին (տեսանյութ)

ՍԲ Յարութեան Տաճարի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են Դադիվանքի զանգերը հետ կախում։

«ԱՍՏԾՈ գործերը անքննելի են
Դադիվանքի զանգերը հետ տեղադրեցին։
Ապաշխարենք և խնդրենք մեր աղոթքներով անդադար»,- գրված է տաճարի էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: