գլխավոր Իրադարձային Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ ավելի քան 500 մարդ է ձերբակալվել

Բելառուսում բողոքի ցույցի ժամանակ ավելի քան 500 մարդ է ձերբակալվել

Բելառուսում կիրակի տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարների թիվը գերազանցել է 500-ը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը:

Կենտրոնի կայքում հրապարակվել են 512 ձերբակալվածի անուն: Նրանց մեծամասնությունը բերման է ենթարկվել Մինսկում, մի քանի մարդ ձերբակալվել է Բոբրույսկում, Վիտեբսկում, Գրոդնոյում, Մոգիլևում, Սվետլոգորսկում:

Բելառուս ուժայինները կիրակի զանգվածային ձերբակալություններ են իրականացրել Մինսկի այսպես կոչված՝ փոփոխությունների հրապարակում, որտեղ ցուցարարներ էին հավաքվել մայրաքաղաքի տարբեր շրջաններից:

Բելառուսում ամիսներ շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: