գլխավոր Իրադարձային Թրամփը հայտարարել է, որ Բայդենը հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծված են...

Թրամփը հայտարարել է, որ Բայդենը հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծված են եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ընտրություններում հաղթանակ է տարել, քանի որ դրանք կեղծված են եղել: Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառմամբ:

«Նա հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծված են եղել: Հանրապետականների ներկայացուցիչ դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել ձայների հաշվարկին: Ձայները հաշվարկվել են ձախ արմատականներին պատկանող և վատ հեղինակություն ունեցող Dominion մասնավոր ընկերության կողմից»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվել են նոյեմբերի 3-ին: Քվեարկության արդյունքում ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնից ավելի ձայներ։