գլխավոր Իրադարձային Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Վահագն Գասպարյանը։

Նա նշեց, որ ցանկացած հանցագործության դեպքում հանցագործության նախապատրաստումը ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ. պարզ չէ, թե ինչ է իր պաշտպանյալը արել։