գլխավոր Իրադարձային Փարիզում հնարավոր են համարում Թուրքիայի դեմ որոշակի տնտեսական պատժամիջոցների սահմանումը

Փարիզում հնարավոր են համարում Թուրքիայի դեմ որոշակի տնտեսական պատժամիջոցների սահմանումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը հնարավոր է համարում Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը տնտեսության որոշ ոլորտներում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն պաշտոնյան արել է CNews հեռուստաալիքին, Europe 1 ռադիոկայանին և Les Echos պարբերականին տված հարցազրույցում:

«Թուրքիայի դեմ տնտեսության որոշ ոլորտներում պատժամիջոցների սահմանումը հնարավոր է»,- նշել է պետքարտուղարը: Նրա խոսքով՝ «բոլոր տարբերակները» քննարկվում են:

Միևնույն ժամանակ դիվանագետը շեշտել է, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային ռեժիմի պարզեցումը:

Վերջինս հավելել է, որ Ֆրանսիային «միայնակ չի համարում Թուրքիայի դեմ»: «Այսօր եվրոպական ոչ մի երկիր պատրանքներ չունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հետ կապված»,- ասել է Բոնը: