գլխավոր Իրադարձային ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը, որը կազմված է 30 մարդուց, ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևին, նրանք դուրս են եկել «Ժուկովսկի» մերձմոսկովյան օդանավակայանից՝ ԼՂ բնակչությանն աջակցություն ցույց տալու համար:

«Կենտրոնական ապարատի մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը: Ընդհանուր առմամբ, 30 մարդ է ուղարկվել»,- ասել է ռուս նախարարը: