գլխավոր Քաղաքականություն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ժամանել է Տոկիո

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ժամանել է Տոկիո

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ժամանել է Տոկիո։

Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: ՄՕԿ-ի նախագահը պլանավորում է հանդիպում ունենալ Ճապոնիայի նոր վարչապետ Յոշիհիդե Սուգանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նոր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: