գլխավոր Քաղաքականություն Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է

Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է

Մինսկում ընդդիմության ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել: Նրանք պլանավորել էին մոտենալ ակցիաներից մեկի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին նվիրված հուշաքարին և քայլերթ կատարել: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դրանից հետո սկսվել են ձերբակալությունները:

Իրավապահները ցուցարարներին ձերբակալում են մետրոյի կայարաններից մեկի մոտ, որտեղ կենտրոնացվել են մեծ քանակությամբ ուժայիններ և հատուկ տեխնիկա: Մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ է գտնվում հուշաքարը՝ նվիրված բողոքի ակցիայի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին: Մարդիկ գալիս են ծաղիկներով: Հուշաքարին առաջին մոտեցողներին արդեն ձերբակալել են:

Ընդդիմության կողմնակիցները պլանավորում էին այդ շրջանում անցկացնել բողոքի քայլերթ, սակայն ուժայինները սկսել են ձերբակալությունները: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկի կենտրոնում մետրոյի 14 կայարան փակ է, նկատվում են խափանումներ հեռախոսի ինտերնետի աշխատանքում:

Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաներ արդեն 4 ամիս է անցկացվում են: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ԿԸՀ-ն հայտնեց, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.1 տոկոսը: Ընդդիմությունն այդ արդյունքները չի ընդունում: