գլխավոր Իրադարձային Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 20 մարդու Թրամփի կողմնակիցների և նրան դեմ...

Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 20 մարդու Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև բախման ընթացքում

Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 20 մարդու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև տեղի ունեցած բախման ընթացքում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Բախումների ընթացքում մեկ անձ դանակի հարվածից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, տուժել են նաև երկու ոստիկաններ: Ոստիկանների վնասվածքների աստիճանի մասին տեղեկատվություն չկա: Նշվում է, որ ցուցարարներից ոմանք զինված են եղել փայտերով, ձերբակալվածներից 4-ի մոտ հայտնաբերվել է հրազեն: