գլխավոր Իրադարձային Ապատեղեկատվություն է տարածվել՝ իբր պատերազմի օրերին զանգել եմ ՎարԳոնզո նախագծի հեղինակին և...

Ապատեղեկատվություն է տարածվել՝ իբր պատերազմի օրերին զանգել եմ ՎարԳոնզո նախագծի հեղինակին և պահանջել հեռանալ Արցախից․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոր գրառում է կատարաել ֆեյսբուքյան իր էջում․

«Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում ինչ-որ Կարամբա երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին և ինչ-որ պատճառով նրանից պահանջել, որ հեռանա Արցախից: Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան»։