գլխավոր Քաղաքականություն Զենքի վաճառքի վերաբերյալ շրջանառվող փաստաթղթերը հիմնականում կեղծ են, իսկ տեղեկությունը՝ մանիպուլացիա, որի...

Զենքի վաճառքի վերաբերյալ շրջանառվող փաստաթղթերը հիմնականում կեղծ են, իսկ տեղեկությունը՝ մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը․ ՊՆ խոսնակ

Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»,- ասված է խոսնակի գրառման մեջ։

Նշենք, որ ավելի վաղ թելեգրամյան @Military_arm  ալիքում հրապարակվել են փաստաթղթեր, ըստ որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։