գլխավոր Քաղաքականություն Արթուր Վանեցյանին ձերբակալելու մասին որոշումը բողոքարկվել է․նիստը կկայանա այսօր՝ ժամը 16։00-ին

Արթուր Վանեցյանին ձերբակալելու մասին որոշումը բողոքարկվել է․նիստը կկայանա այսօր՝ ժամը 16։00-ին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։ Ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվի այսօր՝ ժամը 16։00-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։

«Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։

Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։

Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն», – հայտարարել են փաստաբանները: