գլխավոր Քաղաքականություն Մոլդովայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Մոլդովայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու համար ամբողջ երկրի տարածքում բացվել են ընտրատեղամասերը, կիրակի հանրապետության բնակիչները ընտրում են պետության ղեկավարին առաջիկա չորս տարիների համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին), երկրի տարածքում աշխատում է ավելի քան 2000 ընտրատեղամաս, ևս 139-ը աշխատում է արտերկրում:

Այս տարի Մոլդովայում տեղի ունեցող նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հետևում են շուրջ 2 հազար տեղական և ավելի քան 300 միջազգային դիտորդ: Երկրում անցկացվում է նաև exit poll, որի արդյունքները կներկայացնեն Intellect Group հետազոտական ընկերությունը և SPERO հասարակական ասոցացիան:

Մոլդովայի օրենսդրության համաձայն ՝ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, ով ստացել է ցուցակներում ընդգրկված ընտրողների ձայների կեսից ավելին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության շեմ չկա:

Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21.00-ին (Երևանի ժամանակով 23.00-ին):

Նախագահի պաշտոնի համար պայքարում են եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Մայա Սանդուն և երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը: