գլխավոր Քաղաքականություն Կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է. Իլոն Մասկ

Կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է. Իլոն Մասկ

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը վստահ է, որ կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է։ Նրա խոսքով՝ ինքն ամենայն հավանականությամբ վարակված է կորոնավիրուսով, բայց ծանր չի տանում։

«Ես տարբեր լաբորատորիաներից բոլորովին տարբեր արդյունքներ եմ ստացել, բայց, ամենայն հավանականությամբ, ես վարակված եմ կորոնավիրուսով: Իմ ախտանիշները թեթև մրսածության ախտանիշներ են, ինչը զարմանալի չէ, քանի որ կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է», – Twitter-ում գրել է Մասկը` պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ի վերջո իր մոտ հայտնաբերվե՞լ է կորոնավիրուս, թե՞ ոչ։

Ավելի վաղ Մասկը պատմել էր, որ մեկ օրում կորոնավիրուսի չորս թեստ է հանձնել, երկուսի արդյունքները բացասական են եղել, իսկ երկուսին՝ դրական:
Ավելի ուշ նա հավելել է, որ որոշել է ՊՇՌ-թեստեր հանձնել մեկ այլ լաբորատորիայում, արդյունքները պատրաստ կլինեն մոտ 24 ժամ հետո: Այն հարցին, թե արդյոք նա կորոնավիրուսի ինչ-որ նշաններ ունի, Մասկը պատասխանել է, որ սովորական մրսածության ախտանիշներ ունի:

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 54 328 752 դեպք, մահվան դեպքերի թիվը 1 318 278 է։