գլխավոր Քաղաքականություն Իսրայելը պատասխան հարված է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին

Իսրայելը պատասխան հարված է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի շրջանում գործող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտներին: Այս մասին գրչում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հրթիռներին արձագանքել է իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:

«Այս գիշեր Գազայից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան մեր ուժերը հարվածել են Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքին և ռազմական դիրքերին», – ասված է բանակի հայտարարության մեջ:

Մամուլի ծառայությունը հավելել է, որ բանակը «անընդհատ գնահատում է իրավիճակը», ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել արձագանքել «ցանկացած ահաբեկչական գործողության»: