գլխավոր Իրադարձային Ռուս Ուղղափառ եկեղեցին Լեռնային Ղարաբաղում առճակատումը դադարեցնելու անփոխարինելի պայման է համարում քրիստոնեական...

Ռուս Ուղղափառ եկեղեցին Լեռնային Ղարաբաղում առճակատումը դադարեցնելու անփոխարինելի պայման է համարում քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը

Քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը Լեռնային Ղարաբաղում առճակատման դադարեցման անփոխարինելու պայման է, թելեգրամյան իր ալիքում նման գրառում է կատարել Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Վախթանգ Կիպշիձեն, հայտնում է ТАСС-ը:

«Լեռնային Ղարաբաղում առճակատման դադարեցման անփոխարինելի պայմանն այդտեղ առկա քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունն է: Ռուսաստանի նախագահի խոսքն այս կապակցությամբ կարևորագույն ազդանշան է գերտերությունից, որը առանցքային պատասխանատվություն է կրում այդ տարածաշրջանում խաղաղ կարգավորման համար»,- նշված է գրառման մեջ: