գլխավոր Քաղաքականություն Պոմպեո. Ես ուրախ էի Փարիզում քննարկել ահաբեկչությունից մինչեւ կորոնավիրուս գլոբալ մարտահրավերները

Պոմպեո. Ես ուրախ էի Փարիզում քննարկել ահաբեկչությունից մինչեւ կորոնավիրուս գլոբալ մարտահրավերները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գոհունակություն է հայտնել Փարիզում համաշխարհային մարտահրավերների՝ ահաբեկչությունից մինչեւ կորոնավիրուսի համավարակ, քննարկման կապակցությամբ:

«Ես ուրախ էի Փարիզում քննարկել գլոբալ մարտահրավերները, որոնց բախվում ենք այսօր՝ ահաբեկչությունից մինչեւ COVID-19 համավարակ: ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան սերտ գործընկերներ են եղել մեր պետության հիմնադրումից ի վեր, եւ մենք կշարունակենք միասին լուծել մեր ընդհանուր խնդիրները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մայք Պոմպեոն:

Հիշեցնենք, որ այս օրերին Պոմպեոն շրջագայում է մի շարք երկրներում: Բացի Ֆրանսիայից, նա կայցելի Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար եւ Սաուդյան Արաբիա: