գլխավոր Իրադարձային ԱԱԾ-ն բերման է ենթարկել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին. Aravot.am

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին. Aravot.am

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին, հայտնում է Aravot.am-ը:

Հաղորդվում է նաև, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկելու, կառավարության լիազորություններին տիրանալու փորձի կասկածանքով Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին և Արցախյան ազատամարտի մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: