գլխավոր Իրադարձային Երեկ ընդունեցի ՀՀ ՄԻՊ-ի ու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամի գլխավորած պատվիրակություններին․...

Երեկ ընդունեցի ՀՀ ՄԻՊ-ի ու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամի գլխավորած պատվիրակություններին․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է երեկ ունեցած հանդիպումների մասին։

«Երեկ ընդունեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակություններին:
Նրանց ներկայացրեցի ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ մեր փաստահավաք առաքելության արդյունքները, ընթացիկ իրավիճակն Արցախում և քննարկեցինք հետագա համագործակցությանն առնչվող որոշ հարցեր:
Բարձր եմ գնահատել ՀՀ իմ գործընկերոջ հետ ձևավորված չափազանց արդյունավետ փոխգործակցությունը և Բարոնուհի Քոքսի ավանդը արցախցիների իրավունքների պաշտպանության գործում:
Ես նաև նրանց ուղեկցեցի ու տեղում ներկայացրեցի ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքով տուժած որոշ քաղաքացիական օբյեկտներ»,- գրել է նա: