գլխավոր Իրադարձային Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը

Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում քրիստոնեական կոթողների պահպանման կարևորությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին:

Նշվում է, որ երկրների ղեկավարների հետ քննարկվել են նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում տիրող իրավիճակը բավականին հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը:  

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը»,- ասված է հաղորդագրության մեջ: