գլխավոր Գլխավոր НТВ-ի լրագրող Ռոման Բաբայանը փակագծեր է բացել պատերազմի առաջին օրերից

НТВ-ի լրագրող Ռոման Բաբայանը փակագծեր է բացել պատերազմի առաջին օրերից

НТВ-ի լրագրող Ռոման Բաբայանը հստակ հարցադրումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին.

  1. Ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի առաջին օրերին ՌԴ-ն ձեզ առաջարկել կարգավորման հիանալի փաթեթ, շատ լավ փաթեթ, ոչ թե այն, ինչի տակ ստորագրել եք: Ու ամեն անգամ լսելով՝ հրաժարվել եք: Պարզապես հրաժարվել եք:
  2. Ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի առաջին վայրկյաններից Ձեզ օգնություն են առաջարկել, ու դուք այն ստացել եք, ու ստացել եք հսկայական քանակություններով:
  3. Ճի՞շտ է արդյոք, որ օրական Հայաստանի օդակայաններում վայրէջք էին կատարում տասնյակ ռուսական ինքնաթիռներ:
  4. Ճի՞շտ է արդյոք, որ ձեզ տրամադրվել են բոլոր այն ռազմական կոմպլեքսները, որոնք դուք խնդրել եք, անձամբ դուք:

«Խնդրում եմ պատասխանեք այս հարցերին, պատասխանեք անկեղծ ու եթե փորձեք խաբել, ես ձեզ արդեն շատ ավելի կոնկրետ հարցեր կտամ, որոնցից խուսափել չեք կարող ու ձեզ աջակցող մարդիկ էլ շատ նոր բաներ կիմանան»,- եզրափակել է Ռոման Բաբայանը: