գլխավոր Գլխավոր ԱՀ ԱԻՊԾ տնօրենի նախաձեռնությամբ հումանիտար օգնություն է ցուցաբերվել ՀՀ-ում գտնվող փրկարար ծառայողների...

ԱՀ ԱԻՊԾ տնօրենի նախաձեռնությամբ հումանիտար օգնություն է ցուցաբերվել ՀՀ-ում գտնվող փրկարար ծառայողների բոլոր ընտանիքներին

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու միջամտությամբ, հումանիտար օգնություն է ցուցաբերվել ՀՀ-ում գտնվող փրկարար ծառայողների բոլոր ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Պատերազմի պատճառով ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած փրկարար ծառայողների ընտանիքները ստացել են համապատասխան օգնություն`《Թովմասյան》բարեգործական հիմնադրամի կողմից։

Ծառայության տնօրենը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի անձնակազմին` Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, այս դժվար օրերին մեր ծառայողների ընտանիքներին զորավիգ լինելու համար, նշել, որ յուրաքանչյուրի աջակցությունն ու ուշադրությունը ոչ միայն կարևոր, այլև մարդասիրական դրսևորում է։