գլխավոր Իրադարձային «ԼՂ շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է»․ ՌԴ...

«ԼՂ շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է»․ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատար

Լեռնային Ղարաբաղի շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ամենակարևորն այն է, որ շփման գծում կանգնեցվել են բոլոր տեսակի մարտական գործողությունները, մենք այսօր ոչ մի կրակոց չենք լսում։ Իրավիճակը կամաց-կամաց կայունանում է»,- նշել է նա։