գլխավոր Քաղաքականություն ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ոստիկանություն

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ոստիկանություն

Քաղավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը կանչվել է ոստիկանություն։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի տնտեսական չարաշահումներին։

Հակոբ Ճաղարյանը գրառման մեջ նշել էր, որ վարչապետի օգնականին տեղեկացրել է, որ մինչև պատերազմի ավարտը կլռի, որ պառակտում ու կասկած չմտցնի և եթե այդ հարցը մինչև պատերազմի ավարտ չուղղվի, ապա նա դատարան է դիմելու:

«Պատերազմն ավարտվեց, ավելի ճիշտ մեր գլխին մեր ձեռով դրած խենթն ավարտեց անսպասելի և կործանարար ճանապարհով:
Ես այլևս ազատ եմ իմ հայտարարություններում:

Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած նիկոլ փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող տիգրան ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:

Սկսված 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից,
ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ:

Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել:

Բայց նույնիսյկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է»,-գրել էր Հակոբ Ճաղարյանը։