գլխավոր Իրադարձային Հորեղբորս տղայի անունը մինչ օրս էլ չկա պաշտոնական ցուցակում․ Սոֆի Մխեյան

Հորեղբորս տղայի անունը մինչ օրս էլ չկա պաշտոնական ցուցակում․ Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

«4750 անուն, ազգանուն և ճակատագիր։
4750 դժբախտացած ընտանիք։
4750 մարած լույս։
4750 չիրականացած երազանք։

Իմ հորեղբոր տղան …
Մխեյան Վահագն Մարտիկի
19 տարեկան ժամկետային զինծառայող։

Հուղարկավորությունը եղել է հոկտեմբեր 29 ին… (Գեղարքունիքի մարզ ,գյուղ Երանոս)
նրա անունն էլ մինչ օրս չկա պաշտոնական ցուցակում։

Այսօր երեկոյան ժամը 6-ին՝ կլինեմ Ազատության հրապարակում, որտեղ ի հիշատակ մեր նահատակների մոմավառություն է լինելու»։