գլխավոր Իրադարձային Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականներն ավարտել են ԼՂ-ի շուրջ տեխնիկական բանակցությունները

Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականներն ավարտել են ԼՂ-ի շուրջ տեխնիկական բանակցությունները

Ռուսաստանը և Թուրքիան այսօր ավարտել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տեխնիկական բանակցությունները և մտադիր են դրանք շարունակել առաջիկա օրերին, Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակություններն ավարտել են տեխնիկական բանակցությունները, ծրագրվում է դրանք կշարունակել առաջիկա օրերին», – ասված է հայտարարության մեջ։

Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ են ընթանալու Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ հաջորդ բանակցությունները: