գլխավոր Գլխավոր Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

«Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը:- Սա երկար է տևելու: Բայց սա ընդամենը մեր ժողովրդի պատմության դրվագներից մեկն է, առաջին անգամը չէ, որ ընկել ենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ նորից ոտքի կանգնենք: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին»: