գլխավոր Գլխավոր Վթարի է ենթարկվել Արցախի էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը

Վթարի է ենթարկվել Արցախի էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը

Երեկ, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչներ՝ 32-ամյա էդուարդ Վարդանյանի վարած Chevrolet Niva մակնիշի և 62-ամյա Վլադիկ Զաքարյանի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր՝ Արցախի Հանրապետության բնակիչ 57-ամյա Կամելա Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է․ Վարդանյանն աշխատում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար։