գլխավոր Իրադարձային ««Նավալնիի գործը» հարձակում է Ռուսաստանի վրա. ռուս-գերմանական հարաբերությունները «մոտ են աղետին»». Բունդեսթագի...

««Նավալնիի գործը» հարձակում է Ռուսաստանի վրա. ռուս-գերմանական հարաբերությունները «մոտ են աղետին»». Բունդեսթագի պատգամավոր

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման առնչությամբ Մոսկվայի դեմ Բեռլինի «հարձակումները» ռուս-գերմանական հարաբերությունները հասցրել են կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարման ամբողջ ընթացքում երբևէ գրանցված ցածրագույն կետին։

Այս մասին Комсомольская правда պարբերականի հետ զրույցում ասել է Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պատգամավոր Պետր Բիստրոնը։

«Առանց որևէ ապացույցի Ռուսաստանի հասցեին անհիմն մեղադրանքները, ինչպես նաև Նավալնիի գործի հետաքննությունում համագործակցելու Մոսկվայի առաջարկություններից հրաժարվելը հարձակում են Ռուսաստանի վրա», – հայտարարել է քաղաքական գործիչը։

Քննադատելով Բեռլինի գործողությունները՝ Բիստրոնն ընդգծել է, որ Գերմանիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները «մոտ են աղետին», ինչին զգալիորեն նպաստել է նաև այն քաղաքականությունը, որը վարում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը։

«Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի օրոք մենք ունենք ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատագույն գերմանաամերիկյան հարաբերությունները, այլև հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնպես մոտ են աղետին», – նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել վեց ռուս գործարարի ու մեկ կազմակերպության նկատմամբ Ալեքսել Նավալնիի թունավորման դեպքի պատճառով։

Նոյեմբերի 12-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Նավալնիի գործի կապակցությամբ Մոսկվան պատասխան պատժամիջոցներ է սահմանում Գերմանիայի ու Ֆրանսիայի նկատմամբ։ Լավրովի խոսքով՝ սահմանափակումները տարածվում են նաև ԳԴՀ-ի ղեկավար ապարատի վրա։