գլխավոր Հասարակություն 1472 նոր դեպք, 41 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

1472 նոր դեպք, 41 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նոյեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ն` առողջացած, 1738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3697 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք: Ունենք 1989 առողջացած և 41 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է: