գլխավոր COVID-19 Թրամփը խոստացել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված կարանտին չսահմանել

Թրամփը խոստացել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված կարանտին չսահմանել

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ կշարունակի արդյոք պաշտոնավարել երկրորդ ժամկետով, թե ոչ, սակայն իր վարչակազմը ոչ մի պարագայում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտին չի մտցնելու, գրում է EaDaily-ն։

«Այս վարչակազմը կարանտին չի մտցնելու։ Ով գիտի՝ որ վարչակազմը կլինի, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, սակայն ինչ էլ որ լինի ապագայում կարող եմ ասել, որ այս վարչակազմը կարանտին չի մտցնի։ Մենք ոչ մի դեպքում կարանտին չենք մտցնի», – ասել է Թրամփը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին։ Նախնական կանխատեսումներով՝ ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, սակայն գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը չի ընդունում իր պարտությունը։

Covid-19-ի խնդիրը փորձագետները համարում են Բայդենի համար կարևորագույններից մեկը, քանի որ Միացյալ Նահանգներն այն երկրների ցանկում է, որտեղ վարակվածության ու կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը բավական բարձր է։