գլխավոր Քաղաքականություն Փելոսին Facebook-ին մեղադրել է ԱՄՆ նախագահի ընտրություններում ապատեղեկատվության խնդրի համար

Փելոսին Facebook-ին մեղադրել է ԱՄՆ նախագահի ընտրություններում ապատեղեկատվության խնդրի համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Facebook-ը մասամբ խնդիր էր, երբ գործը վերաբերում էր միջամտությանը երկրի նախագահական ընտրություններին, հաղորդում է Reuters-ը:

«Ես Facebook-ի երկրպագու չեմ: Ես չգիտեմ, թե նրանք ինչ են արել, բայց գիտեմ, որ նրանք այս խնդրի մի մասն էին այս ամբողջ ընթացքում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Փելոսին: