գլխավոր Քաղաքականություն Էրդողանի փեսայի հրաժարականի մասին լուրը երկրի կառավարության անդամները մեծ թեթևությամբ են ընդունել․...

Էրդողանի փեսայի հրաժարականի մասին լուրը երկրի կառավարության անդամները մեծ թեթևությամբ են ընդունել․ Financial Times

Թուրքիայի ֆինանսների այժմ նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականի լուրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության անդամները մեծ թեթևությամբ են ընդունել, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։

Նշվում է, որ Էրդողանի փեսան դիտարկվում էր որպես Էրդողանի իրավահաջորդ, սակայն անցյալ շաբաթ, երբ թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել, Ալբայրաքի հրաժարականն անխուսափելի է դարձել։

Ըստ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրի՝ Էրդողանը տեղեկացվել է երկրի առջև ծառացած ճգնաժամի մասշտաբների, հատկապես կենտրոնական բանկի արժութային պահուստների ծանր վիճակի մասին, և, հնարավոր է, հանկարծ գիտակցել է, որ իր քաղաքական ապագան սպառնալիքի տակ է գտնվում իր փեսայի պատճառով։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքն անսպասելիորեն հրաժարական էր տվել։

«Առողջական նկատառումներից ելնելով՝ ես որոշում եմ կայացրել չշարունակել նախարարի իմ պարտականությունները հինգ տարի պաշտոնավարելուց հետո»,- նշել էր Ալբայրաքը։