գլխավոր Քաղաքականություն Դեմոկրատները ԱՄՆ ընտրությունները միշտ անվանել են կեղծված, ինչ այժմ հակառակն են...

Դեմոկրատները ԱՄՆ ընտրությունները միշտ անվանել են կեղծված, ինչ այժմ հակառակն են պնդում. Թրամփ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ նշել է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ պնդում էին, որ ԱՄՆ ընտրական համակարգը միշտ անարդար է եղել, 2020 թվականի նախագահական ընտրություններն անցկացնելուց հետո փոխել է իր կարծիքն ու պնդում է հակառակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարիներ շարունակ դեմոկրատրները պնդել են, թե որքան անարդար եւ կեղծված են եղել մեր ընտրությունները: Այժմ նրանք ասում են, թե ինչպիսի հիանալի աշխատանք է իրականացրել Թրամփի վարչակազմը, որպեսզի 2020 թվականի ընտրությունները լինեն ամենաանվտանգն ամբողջ ժամանակաշրջանում: Իրականում դա ճիշտ չէ, եթե ուշադրությունը սեւեռենք այն բանին, թե ինչ են արել դեմոկրատները»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր էջում: Նա նաեւ անվանել է «կեղծված» անցկացված ընտրությունները: