գլխավոր Իրադարձային Թրամփը հայտնել է, որ առաջիկա օրերի ընթացքում կնշի նախագահական ընտրություններում իր հաղթանակը

Թրամփը հայտնել է, որ առաջիկա օրերի ընթացքում կնշի նախագահական ընտրություններում իր հաղթանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո ՝ երկու-երեք շաբաթ անց ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իր հաղթանակը։ Այս մասին հայտնում է Washington Examiner թերթին տված հարցազրույցում։

«Երկու-երեք շաբաթ անց ակնհայտ կդառնա նախագահական ընտրություններում իմ հաղթանակը»,- հայտնել է Թրամփը։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հաղթել է Վիսկոնսին, Արիզոնա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Նշվում է, որ ձայների վերջնական հաշվարկը դեռևս չի ավարտվել, սակայն մի շարք առաջատար լրատվամիջոցներ հայտնում են, որ հաղթել է Բայդենը: Թրամփը հրաժարվում է ընդունել իր պարտությունը՝ պնդելով, որ տեղի են ունեցել խարդախություններ: