գլխավոր Քաղաքականություն «Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն»․ Արտակ Բեգլարյան

«Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն»․ Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Այսօր մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր համեստ ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման ու մշակման և գործընթացում ընդգրկված կառույցների միջև արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում:Ուրախ եմ, որ արդեն կան հաջողություններ, և որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից: Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն և նրանք կամ գոնե նրանց մարմինները կհասնեն իրենց հարազատներին:Կրկին իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին և հավաստիացնում, որ նրանց հարազատը նաև իմ հարազատն է, նրանց ցավը նաև իմ ցավն է, նրանց հպարտությունը նաև իմ հպարտությունն է:Պետք է բոլորս ամուր լինենք և շարունակենք նահատակների կիսատ թողած գործը՝ հանուն նրանց վառ հիշատակի ու Հայրենիքի հարատևման»։