գլխավոր Իրադարձային Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակությունները քննարկել են Արցախի պատերազմի ավարտի մասին պայմանավորվածությունները

Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակությունները քննարկել են Արցախի պատերազմի ավարտի մասին պայմանավորվածությունները

Ռուսական և թուրքական ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի մասին պայմանավորվածությունները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների տեխնիկական բանակցությունների այսօրվա մասն ավարտվել է։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը։ Բանակցությունները կշարունակվեն վաղը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: